Նիկոլ Փաշինյանը` երեկվա արձագանքների և իր քվեաթերթիկը նկարելու մասին
Քաղաքական
«Ես, ինչպես ծառայել եմ, այնպես էլ շարունակելու եմ ծառայել համաժողովրդական շարժման իդեաներին ու նպատակներին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով այն մեղադրանքներին, թե իր քայլը` լուսանկարել իր քվեաթերթիկը և տեղադրել այն համացանցում, սխալ էր, Փաշինյանն ասաց. «Տեղի է ունեցել այն, ինչ տեղի է ունեցել. ուղղակի խնդրում եմ արձանագրեք փաստը, դրանից ավել ավելացնելու որևէ բան չունեմ»:
Իսկ այն հանգամանքը, որ քվեարկություն նկարելով` պատգամավորը խախտել է գաղտնիության սկզբունքը, Փաշինյանն ասաց. «Ես խոսում եմ այն մասին, որ ՀՀ քաղաքական գործիչները պետք է հաշվետու լինեն ՀՀ հանրության առաջ»։
Իսկ ինչ վերաբերում է ՀԱԿ-ից հնչող հայտարարություններին, թե Փաշինյանն ինքնաոչնչացման ճանապարհ է ընտրել, Փաշինյանն ասաց. «ՀԱԿ կուսակցության հետ իմ հարաբերությունների վերաբերյալ ես բոլոր հնարավոր հարցերին պատասխանել եմ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն