Նախագահի հայտարարությունը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ
Քաղաքական
Նախագահի հայտարարությունը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ ԶԼՄ ներկայացուցիչների առջև.
Հարգելի պարոն Գլխավոր քարտուղար,
Տիկնայք և պարոնայք,
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար պարոն Յագլանդի հետ անկեղծ և կառուցողական զրույց ունեցանք: Անդրադարձանք Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության առաջնահերթություններին՝ մասնավորապես Եվրոպայի խորհրդի բարեփոխումներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արդյունավետության բարձրացմանը և, իհարկե, ռասիզմի ու անհանդուրժողականության դեմ պայքարի անհրաժեշտությանն առնչվող հարցերին: Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Եվրոպայի խորհրդի արդյունավետ գործունեությանը և շարունակելու է ըստ ամենայնի նպաստել կառույցի դերի և հեղինակության բարձրացմանը եվրոպական ճարտարապետության մեջ։
Հայաստանը մշտապես հավատարիմ է համընդհանուր եվրոպական արժեքներին՝ որպես մեր երկրի բարգավաճման, համաեվրոպական համագործակցության, կայուն զարգացման ու խաղաղության պահպանման կարևորագույն գրավականի: Ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների ամրապնդումն ու կայացումն այն արժեքային համակարգն է, որի վրա խարսխված է մեր երկրի զարգացման տեսլականը:
Հայաստանի նախագահության հետագա անելիքների առնչությամբ մենք կարևորեցինք հոկտեմբերի 21-22-ը Երևանում կայանալիք Ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ պայքարի թեմայով խորհրդաժողովը, որի կապակցությամբ Գլխավոր քարտուղարն այցելելու է Հայաստան: Կարծում եմ, որ այս թեման առավել քան արդիական է այսօր, և մենք կարող ենք դիմակայել նման մարտահրավերներին' Եվրոպայի խորհրդի կողմից կուտակած փորձի և իրավական գործիքների արդյունավետ կիրառման միջոցով:
Անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին: Իհարկե վերահաստատեցինք Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի նկատմամբ մեր բարձր վստահությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն