Իտալիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի Մայքլ Օլիվերը
Սպորտ
Աշխարհի 2014 թ. առաջնության որակավորման փուլի Իտալիա-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել անգլիացի Մայքլ Օլիվերը: Նրա օգնականները կլինեն Ստյուարտ Բուրտը և Ջոն Հերբերտ Դարեն Ինգլանդը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Անդրե Մարիները: Հիշեցնենք, որ Իտալիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա Իտալիայի Նեապոլ քաղաքի «Սան Պաոլո» մարզադաշտում՝ հոկտեմբերի 15-ին և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին. տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում