«Ուրալը» պատրաստ է իր մարզադաշտը տրամադրել «Սպարտակին»
Սպորտ
Sport-express-ի տեղեկությունների համաձայն` Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում «Սպարտակը» «Թերեքին» ամենայն հավանականությամբ կհյուրընկալի «Ուրալի» մարզադաշտում:
«Այսօր «Սպարտակը» դիմել է մեզ «Թերեկին» մեր մազադաշտում հյուրընկալելու խնդրանքով: Մենք այս հարցում խնդիր չենք տեսնում և պատրաստ ենք աջակցելու մեր գործընկերներին»,- նշել է «Ուրալի» նախագահ Գրիգորի Իվանովը:
Հոկտեմբերի 5-ին «Ուրալը» կհյուրընկալի «Կրասնոդարին»: Իսկ «Սպարտակի» հանդիպումը տեղի կունենա նույն օրը` երեկոյան:
Հիշեցնենք, որ մոսկովյան ակումբի խաղը նախատեսված էր անցկացնել «Լոկոմոտիվի» մարզադաշտում: Սակայն վատ եղանակային պայմանների և խոտածածկի ծանրաբեռնվածության պատճառով խաղը այնտեղ կայանալ չի կարող:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում