Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ) Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին 

Ծախսում ենք` լավ ենք անում, գնացե′ք տվողի բկի′ն չոքեցեք. Նունե Եսայանի «շինիչ» հայրենասիրությունը

Հրապարակումներ

Նունե Եսայանը այսօր հարցազրույց է տվել: Թվում է` նա պետք է պարզաբաներ, թե ինչի համար է պետությունը իր նկատմամբ այդպիսի ճոխություններ իրեն թույլ տվել, ինչու է ինքը ստացել այդ աստղաբաշխական գումարը՝ ընդամենը մեկ համերգում երգելու համար: Բայց ո՛չ, Նունեն վիրավորված է և լրագրողին հրավիրել է՝ ասելու, որ ինքը ոչինչ չի ասելու. «Ոչ ոքի ոչինչ չունեմ ասելու. թող ամեն մեկը իր համար ինչ ուզում է գրի: Ես ինտերվյուներ չեմ տալու, քոմենթներ չեմ անելու: Իմ գործն եմ անելու: Ամեն մարդ իր խղճով ինչ ուզում է, թող անի: Լրատվամիջոցները վատից բացի ոչինչ չեն գրում. լավ բան չեն տեսնում: Ես լրատվամիջոցներից բավականին վիրավորված եմ, համարում եմ, որ եթե ես ասելիք ունենամ, կասեմ հեռուստաընկերություններով, մնացածը ինչ-որ գրվում է, հերյուրանք է, բամբասանք ու միայն վատը իմ մասին ու չճշտված»,- բարեհաճել է հայտարարել Նունե Եսայանը` News.am-ի հետ զրույցում:

Ի՞նչ իմաստ կար լրագրողին հրավիրել և արտաբերել անիմաստ բառակույտեր, եթե հասարակության մոտ առաջացած հարցականներից որևէ մեկին չես պատասխանելու: Թե՞ երգչուհին այնքան է ինքն իրեն ներշնչել իր բարձրաշխարհիկության և կատարելության թեզը, որ հասարակ մահկանացուներիս ասելու ոչինչ չունի: Երբ իշխանություններին ծառայելու որևէ հարմար առիթ է լինում, երգչուհի Նունիկը լավ էլ խոսում է, ասելու բաներ է ունենում: Դեռ հասարակությունը չի մոռացել նրա լկտի հայտարարությունը մարտի 1-ի հայտնի իրադարձությունների զոհերի մասին. «Զոհվել են, իրենց մեղքով են զոհվել, թող այնտեղ չլինեին ու չզոհվեին»: Եվ իր երկրի քաղաքացիների մասին այդպիսի «շինիչ» բառապաշարով արտահայտվող «մտավորականը» համարձակվում է արհամարանքով նետել. «Ես իմ գործն եմ անում ու լավ եմ անում իմ գործը, գիտեմ, որ բարությունից բացի` ոչինչ իմ ազգի համար չեմ անում: Մնացածը ինձ չի հետաքրքրում՝ ով ինչ է հորինում, ով ինչ գիտի»:

Այստեղ, ինչպես ասում են, ստոպ: Ո՞վ է ինչ հորինում... որ կառավարությունը նրան անիմաստ տեղը խոշոր գումարնե՞ր է վճարել: Դա հորինվա՞ծք է: Եթե նա չի անդրադառնում որևէ բառով, թե հանուն ինչի է այդքան վճարվել, նշանակում է, որ իսկապես օրը ցերեկով թալանվել է մեր պետական բյուջեն: Թալանվել է՝ առանց խղճի խայթի, առանց որևէ տրամաբանության: Թե՞ իսկապես նա համարում է, որ 135 հազար դոլար վերցնելով մեկ համերգի համար՝ ազգին մեծ լավություն է արել: Վերցրել ես՝ քաշվիր ու քեզ համար վայելիր հարյուրավոր աղքատ ընտանիքների զրկանքների հաշվին քեզ շպրտված գումարները, բայց ազգի վրա «մուննաթ» մի արի: Իսկ նրա նախընտրությունը՝ հանդես գալ միայն հեռուստաընկերություններով, ընկալելի է: Իշխանահաճո պալատական ծաղրածուների միակ ամբիոնը, իհարկե, հեռուստաալիքներն են, որտեղ նրանց միայն փառաբանում են և նախօրոք ճշտված հարցեր տալիս: Այնտեղ կսփռեն գեղեցիկ հոլովակներ այն մասին, թե ինչպես Նունիկն ու իր նմանները առատորեն վարձատրվեցին այն բանի համար, որ համարձակվեցին մի քանի գռոշի համար ծաղրել մեր ազգային մեծագույն ողբերգություններից մեկը: Այդ 55 միլիոնը այսբերգի երևացող մասն է. իրականում պալատական «երգչիստներին» հաճախ են չալաղաջներ շպրտում՝ տարածքների և այլ բարիքների տեսքով: Տիկին Նունիկը այդպիսի նվերներ շատ է ստացել: Եվ այդքանից հետո ազգը դեռ պարտք է մնում: Այդպիսի պարտապաններ մեր ազգին պետք չեն` անգամ եթե լավ են երգում: Գնացե′ք ձեր ոռնաձայներով ուրիշ ազգերի լավություն արեք: Ուրիշի բյուջեներից մեծ «ատկատնե′ր» ստացեք ու նրա′նց վրա «մուննաթ» եկեք: Ազգի համար այդպիսի թանկարժեք բարեգործություններ մի′ արեք:

Իսկ ընդհանրապես, խոսե′ք այն ժամանակ, երբ ասելիք ունեք: Մարդիկ տվել են կոնկրետ հարց՝ ինչի համար է մեր բյուջեն հարստահարվել այդքան մեծ գումարով: Պատասխանելու փոխարեն մեծ-մեծ խոսում եք:

Եվ ընդհանրապես, բավակա′ն է` ծամեք ժողովրդից գողացված գումարները և մի հատ էլ արհամարհանքով խոսեք այդ նույն ժողովրդի մասին: Ընդամենը կարող էիք ասել մեկ պարզ բան՝ ծախսում ենք՝ լավ ենք անում, գնացե′ք տվողի բկի′ն չոքեցեք: Համոզված եմ, որ նեղ շրջապատում հենց այդպես էլ ասում եք:

Վերջում՝ որպես բոնուս... այս տարվա ապրիլի 11-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ` Երևան քաղաքի Տիգրան Մեծի 26 ա հասցեում գտնվող 1-ին մասնաշենքի 487.5 քառ.մետր մակերեսով 3-րդ հարկն ամբողջությամբ հետ է վերցվել Երևանի Ա. Խանջյանի անվան թիվ 53 հիմնական դպրոցից և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել «Նունե Եսայան» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:

Ահա այսպիսի երախտիքի նշան՝ «սիրված» երգչուհուն: Հետո էլ դժգոհում է, որ ազգը իրեն չի գնահատում:

Վարուժան Բաբաջանյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արցախում ոչնչացնում և ջնջում են հայկական պատմամշակութային ժառանգությունը, Երևանում՝ ջնջում հերոսների նկարները. Իշխան Սաղաթելյան ՌԴ Պետդումայում պահանջել են քրեական գործով ստուգել ռեփեր Ջիգանին և նրա կնոջը Գիտնականները հայտարարել են, որ 100% հավանականությամբ գտել են Նոյյան տապանի գտնվելու վայրը Սեպտեմբերի վերջին երեք կենդանակերպի նշաններ մեծ փոփոխություններ կզգան «Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից​ (տեսանյութ)Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասին
Ամենադիտված