Հայկոն բուժման կուրս է անցել Գերմանիայում (ֆոտո)
Հասարակություն
ESem.am-ի գերմանաբնակ ընթերցողները խնդրել էին պարզել` ճի՞շտ են լուրերը, ըստ որոնց` երգիչ Հայկոն կոկորդի հետ կապված առողջական խնդիրներ ունի և բուժման կուրս է անցնում Գերմանիայում:
Տարածված խոսակցությունների իսկությունը պարզելու համար զրուցեցինք Հայկոյի հետ, ով հաստատեց, որ բուժման նպատակով եղել է Գերմանիայում, սակայն հերքեց լուրերը, թե առողջական լուրջ խնդիրներ ունի: «Ես ունեցել եմ թեթև առողջական խնդիր, որի համար արտերկրում ստուգվել եմ, արագ լուծել այն և հետ վերադարձել: Իմ մասին շատ ծանր բաներ են խոսում, այդ ամենն ինձ էլ է հասել, սակայն դա չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Հայկոն և հավելեց, որ այժմ ամեն ինչ կարգին է:

Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն