ՄԱԿ-ում քննարկել են առևտրային վեճերի կարգավորմանը վերաբերող հարցեր
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը սեպտեմբերի 16-20-ը մասնակցել է Վիեննայում անցկացված ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի Արբիտրաժի և միջնորդ հաշտարարության աշխատանքային խմբի հերթական 59-րդ նստաշրջանին: Վերջինի ընթացքում քննարկվել են առևտրային վեճերի կարգավորմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ներդրումային վեճերի արբիրտաժի ժամանակ թափանցիկության նոր կանոններ ամրագրող կոնվենցիայի նախագիծը: Հիմնական բանավեճը ծավալվել է թափանցիկության չափանիշների կիրառման առնչությամբ ծագող իրավական խնդիրների շուրջ, մասնավորապես՝ ինչպե՞ս պետք է որոշել՝ արբիտրաժի թափանցիկության այս կամ այն կանոններից ո՞րն է ավելի թափանցիկ:
Պատվիրակությունների ներկայացուցիչների կարծիքով՝ թափանցիկության նոր կանոնների կիրառման դեպքում հնարավոր է կոնֆլիկտային իրավիճակ առաջանա, օրինակ, Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի կողմից կիրառվող թափանցիկության կանոնների հետ: Հանձնաժողովի աշխատանքային խումբը, քննարկումների արդյունքում չկարողանալով գալ համաձայնության, որոշել է դրանք շարունակել աշխատանքային խմբի հաջորդ նիստում, որը տեղի է ունենալու 2014 թ.-ի փետրվարին՝ Նյու Յորքում: Հայաստանի Հանրապետությունը ընտրվել է ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի անդամ 2012 թ.-ի նոյեմբերին: Հայաստանի Հանրապետության անունից Հանձնաժողովում հանդես է գալիս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Եղիշե Կիրակոսյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն