Արամ Հարությունյանն ընդունել է Ադրիանա Դամյանովային
Քաղաքական
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակության ղեկավար, ծրագրի թիմի ղեկավար Ադրիանա Դամյանովայի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին'Արամ Հարությունյանն ընդգծել է պարբերական հանդիպումների արդյունավետությունը:
Կողմերը քննարկել են Հայաստանում հանքարդյունաբերության արդի վիճակը և զարգացման հեռանկարները, մասնավորապես՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» (ՇՄԱԳ) ՀՀ օրենքը և դրանից բխող կանոնակարգերը:
«Բնապահպանության նախարարությունն ինտենսիվ աշխատում է համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ, որը կատարվում է որակյալ մասնագետների միջոցով: Պետք է նշել նաև, որ Ձեր գլխավորությամբ իրականացվող աշխատանքները տալիս են իրենց զգալի արդյունքները»,- նշել է նախարար Հարությունյանը:
Ադրիանա Դամյանովան իր հերթին շնորհակալություն է հայտնել լավ աշխատանքի համար, որի արդյունքը համարել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդգրկումը Ազգային Ժողովի օրակարգում: «Սա մեծ առաջընթաց է և ձեր նախարարությունը ծանրակշիռ դեր ունի այդ հարցում»,-փաստել է Դամյանովան:
Կողմերը քննարկել են նաև հանքերի պոչամբարներին վերաբերող խնդիրներ, որոնց լուծման ճանապարհին երկուստեք կարևորվել է ձեռնարկի հրապարակումը, որն օգտակար ուղեցույց կլինի ոլորտի մասնագետների վերապատրաստման համար: Ծրագրում նախատեսվում է նաև այնպիսի հավելվածներ, որոնք պետք է օժանդակեն ազդակիր համայնքներում առողջական խնդիրների առաջացման կանխարգելմանը:
Ավարտին բնապահպանության նախարարը կարևորել է հաճախակի հանդիպումների անհրաժեշտությունը և հույս հայտնել,որ հետագա համագործակցությունը նույնպես հիմնված կլինի փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն