Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ֆրանսիական Բարձրագույն Ինժեներական Ինստիտուտի հիմնադիրներին
Քաղաքական
Հոկտեմբերի 2-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում նորաստեղծ Ֆրանսիական Բարձրագույն Ինժեներական Ինստիտուտի հիմնադիրներին, հանդիպմանը ներկա էր նաև ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:
Նախարարը հյուրերին ողջունեց և շնորհավորեց՝ նշելով, որ հայերը շատ են սիրում սովորել և Հայաստանում չկա մի ծնող, որ չցանկանա իր երեխային բարձրագույն կրթության տալ: Նախարարի ցուցումով ՀՀ սփյուռքի նախարարության կրթական և մշակութային ծրագրերին մասնակցելու համար Սփյուռքից Հայաստան ժամանող երիտասարդները առիթ կունենան այցելել ԲՈՒՀ և մոտիկից ծանոթանալ վերջինիս հնարավորություններին:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և նշեցին, որ նորաստեղծ ԲՈՒՀը որդեգրել է քաղաքականություն, որը հնարավորություն կնձեռի կրթություն ստանալ նաև սոցիալական խնդիրներ ունեցող երիտասարդների:
Հանդիպման ավարտին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրերին հրավիրեց ներկա գտնվելու հոկտեմբերի 3-ին Արամ Խաչատրյան համերգասրահում «Կոմիտաս վարդապետ» փառատոնի հանդիսավոր փակման արարողությանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն