Հրդեհ Աշտարակ քաղաքում
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 2-ին` ժամը 16:30-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի թիվ 33 տանը:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.29-ին, մարվել՝ 19.05-ին:
Այրվել են Ռ. Տ.-ին պատկանող տան տանիքի փայտյա կառուցատարրերը (180 քմ), տանը կից ցախանոցի տանիքը (50 քմ), ներսում պահեստավորված անասնակեր (130 հակ) և վառելափայտ (5 խմ):


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն