«Ռեալը» ջախջախեց «Կոպենհագենին» (տեսանյութ)
Սպորտ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալեց «Կոպենհագենին»: Հանդիպումն ավարտվեց «Արքայական ակումբի» հաղթանակով` 4:0 հաշվով: 21-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հանդիպման հաշիվը: Երկրորդ գոլին «Սանտիագո Բերնաբեուի» հանդիսականները ականատես եղան երկրորդ խաղակեսում: Պորտուգալացին 65-րդ րոպեին նաև դուբլ ձևակերպեց: Մադրիդյան թիմի երրորդ գնդակը իր հաշվին գրանցեց Անխել դի Մարիան՝ 71-րդ րոպեին: Հանդիպման հիմնական ժամանակի ավարտին Դի Մարիան ստիպեց մրցակցին նաև 4-րդ անգամ գնդակը հանել սեփական դարպասից:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում