Ծխախոտը 5-7 տոկոսով թանկացել է
Հայկական Մամուլ
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ երեկ, օրվա երկրորդ կեսից սկսած, երևանյան գրեթե բոլոր խանութներում փոխվեցին ծխախոտների գնապիտակները:
5-7 տոկոսով թանկացել է «Ֆիլիպ Մորիսի» արտադրության համարյա ամբողջ տեսականին՝ մոտ 40 անուն: Մոտավորապես նույնքան թանկացել են «Գրանդ տոբակո» և «Մասիս տաբակ» ընկերությունների արտադրած մոտ մեկ տասնյակ անուն սիգարետներ:
Խանութներում թերթի թղթակցին հայտնել են, որ մանրածախ գնի աճը պայմանավորված է նրանով, որ երեկ այդ մատակարարներն են բարձրացրել մեծածախ գները: Նշված ընկերությունների ներկայացոցիշներից երեկվա դրությամբ թերթի թղթակցին չի հաջողվել ստանալ պարզաբանումներ՝ գների բարձրացման պատճառների վերաբերյալ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն