Սամվել Ալեքսանյանը Տարոն Մարգարյանի հետ քննարկել են «Փակ շուկայի» հարցը
Հայկական Մամուլ
Երեկ Ազգային ժողովի օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մասնավոր այց է կատարել Երևանի քաղաքապետարան և հանդիպել քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Երեկ Ազգային ժողովում ընթացիկ քառօրյայի հերթական նիստն էր:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ պատգամավորը, սակայն, ավելի կարևոր էր համարել քաղաքապետարան իր այցը, որն ըստ ամենայնի, կապված է եղել «Երևան Սիթի»-ի վերածված նախկին Փակ շուկայի հիմնախնդրի հետ:
Առաջիկայում սպասվում է «Սիթիի» հանդիսավոր բացումը և ենթադրվում է, որ պատգամավորն ու քաղաքապետը խելք-խելքի են տվել այդ իրադարձությունն առանց «ակցիաների և հակաակցիաների» գլուխ բերելու տարբերակների շուրջ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Լուսանկարը` Aravot.am-ի:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն