Ռայան Գիգզը գերազանցեց Ռաուլի ռեկորդը
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ռայն Գիգզը, փոխարինման դուրս գալով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Շախտյորի» հետ հանդիպմանը (1:1), մրցաշարին մասնակցության քանակով ռեկորդ սահմանեց:
39-ամյա ֆուտբոլիստը եվրոպալան գլխավոր ակումբային մրցաշարում անցկացրել է 145 հանդիպում. այս ցուցանիշով Գիգզը գերազանցեց Ռաուլի ռեկորդը, ով ՉԼ-ում խաղացել է 144 անգամ: Երրորդ տեղում «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին է` (140), այնուհետև «Բարսելոնայի» ֆուտբոլիստ Չավին (139), Կլարենս Զեեդորֆը («Միլանի», «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ) և «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը. նրանք իրենց ակտիվում ունեն 131-ական հանդիպում. տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Գիգզը ՉԼ-ում դարձել է 29 գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում