«Ռեալը»` Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր
Սպորտ
«Ռեալը», Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում 4:0 հաշվով առավելության հասնելով «Կոպենհագենի» նկատմամբ, դարձավ մրցաշարի պատմության մեջ առաջին ակումբը, որը մեկնարկային երկու խաղերում դարձել է 10 գոլի հեղինակ. տեղեկացնում է OptaJoe-ը:
Խմբային փուլի առաջին տուրում «Արքայական ակումբը» 6:1 հաշվով հաղթանակ տոնեց «Գալաթասարայի» նկատմամբ: Երկու խաղում 5 գոլի հեղինակը դարձել է Կրիշտիանու Ռոնալդուն:
«Ռեալը» 6 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում