Լոպեսը հիանալի է խաղում, սակայն ես չեմ պատրաստվում լքել «Ռեալը». Կասիլյաս
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ավագ Իկեր Կասիլյասը «Կոպենհագենի» հետ խաղից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում լքել մադրիդյան ակումբը. տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Երբ այդքան ժամանակ չես խաղում, գլխումդ շատ մտքեր են պտտվում: Ես ցանկանում եմ խաղալ «Ռեալում» այնքան ժամանակ, որքան թույլ կտան մարմինս և գլուխս: Դիեգո Լոպեսը հիանալի է խաղում, իսկ ես պետք է սեխմեմ ատամներս և սպասեմ իմ հնարավորությանը, որը տալիս է մարզիչը»,- նշել է Կասիլյասը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն