«Բավարիայի» նման խաղին նույնիսկ մենք չեինք սպասում. Ռոբեն
Սպորտ
Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում իր թիմի արտագնա խաղը: Գվարդիոլայի սաները 3:1 հաշվով պարտության են մատնել «Մանչեսթեր Սիթիին»:
«Բավարիայի» նման խաղի նույնիսկ մենք չեինք սպասում: Այդ պատճառով էլ արժե թիմին հաճոյախոսել: Իհարկե, կարելի է ասել, որ «Սիթին» չէր հասցնում կազմակերպել խաղը: Իսկ ինքներս կարողացանք օգտվել ազատ գոտիներից, և մեր գրոհները շատ վտանգավոր էին»,-Ռոբենի խոսքերը մեջբերում է իսպանական մամուլը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում