Օզբիլիսն ու Մովսիսյանը` ամենադիտարժան խաղ ցուցադրողների շարքում (տեսանյութ)
Սպորտ
РБК Спорт կայքը հապարակել է Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի ամենագեղեցիկ գոլերի ցանկը, ինչպես նաև` ամենադիտարժան խաղ ցույց տված ֆուտբոլիստների անունները:
Գեղեցիկ գոլերի հնգյակի վերջին հորիզոնականում հայտնվել է Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանի գոլը` ուղարկված «Զենիթի» դարպասը: Առաջատարը Հալկն է` «Սպարտակի» դարպասը ուղարկված գոլով:
Յուրա Մովսիսյանի գոլի մասին կայքը գրում է.
«Գոլն առաջին հերթին Արաս Օզբիլիսի արժանիքն էր, ով արդյունավետ շրջանցեց Գուբոչանին, կարծես թե նրա դիմաց ոչ թե Սլովակիայի հավաքակնաի ֆուտբոլիստն էր խաղում, այլ դպրոցական: Նա մտավ տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց Մովսիսյանին, վերջինիս մնում է միայն ոտքը դեմ տալ:
Ամենադիտարժան խաղ ցույց տված ֆուտբոլիստների շարքում Յուրա Մովսիսյանը 6 միավորով 4-րդն է, իսկ Արաս Օզբիլիսը 5 միավորով 5-րդ տեղը կիսում է ևս 5 ֆուտբոլիստի հետ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում