ԱՄՆ-ն պատրաստ է գործ ունենալ Իրանի հետ. Ջոն Քերրի
ԱՄՆ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հոկտեմբերի 3-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է գործ ունենալ Իրանի հետ, եթե վերջինս կոնկրետ քայլեր ձեռնարկի իր միջուկային ծրագրից հրաժարվելու հարցում: Նա նման կարծիք է արտահայտել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մամլո խորհրդակցության ժամանակ` ԱՄՆ-ի և Ճապոնիայի ԱԳՆ-ների մակարդակով կայացած հանդիպումից հետո. մեջբերում է ИТАР-ТАСС-ը:
Նշենք, որ սեպտեմբերի վերջին Քերրին հայտարարել էր, որ Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը ձեռք կբերվի 3-6 ամսվա ընթացքում, որի մասին ավելի վաղ հայտարարել էր նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Քերրի խոսքերով` դրա համար Իրանին անհրաժեշտ է անհապաղ հստակ և համոզիչ քայլեր ձեռնարկել միջազգային միջուկային ծրագրի հարցում հանրության պահանջները բավարարելու համար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)