FAF-ի մասնաճյուղ` Արցախում
Սպորտ
FAF-ը իր մասնաճուղը կունենա Արցախում:
«Արդեն 6 տարուց ավել է, ինչ Առաջին հայկական ճակատը (FAF) հայ ֆուտբոլիստի կողքին է: FAF-ը Հայաստանում ներդրել է երկրպագման արվեստ ու այդ արվեստի հետ մեկտեղել է հայրենասիրությունը: Այժմ FAF-ը իր մասնաճյուղն է հիմնում նաև Արցախում:
Այսուհետ Արցախաբնակ երկրպագուն հնարավորություն կունենա մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի արտագնա և տանը անցկացվող հանդիպումներին, տարատեսակ միջոցառումների և ակցիաների, խաղերի ժամանակ մասնակցել համատեղ դիտումներին Արցախում, ինչպես նաև զեղչված գներով ձեռք բերել ֆուտբոլային ատրիբուտներ` շարֆեր, գլխարկներ:
Այս նպատակով FAF ղեկավար խորհուրդը սույն թվականի հոկտեմբերի 4-5-ը կլինի Արցախում, որտեղ կանցկացվեն մի շարք միջոցառումներ: Բոլոր արցախաբնակ ֆուտբոլասերներին հոկտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին կոչ ենք անում ներկա գտնվել Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտի հավաքին, որտեղ Երևանից ժամանած FAF անդամները կներկայացնեն մանրամասներ FAF-ի գործունեության և Արցախում FAF-ի մասնաճյուղի բացման հետ կապված, որից հետո տեղի կունենա անդամագրություն և երկրպագման փորձ:
Արդեն հոկտեմբերի 10-ին առաջին 50 արցախաբնակ FAF անդամները ավտոբուսով կժամանեն Երևան և կմասնակցեն հոկտեմբերի 11-ի երկրպագուների միասնական երթին դեպի մարզադաշտ և FAF-ի սեկցիայից կաջակցեն Հայաստանի ազգային հավաքականին մրցաշրջանի տնային վերջին' Հայաստան-Բուլղարիա կարևորագույն խաղում, իսկ խաղից անմիջապես հետո երկրպագուների խումբը կվերադառնա Արցախ». գրում է FAF-ի ֆեյսբուքյան էջը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում