Անահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ Արամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը «Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան «Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ) Վրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Հեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ) 

Միջազգային ֆինանսական գործարքը բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը

Քաղաքական

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով ՀՀ 2013 թ. պետբյուջեում արտացոլվել են արտարժույթով պետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն ու դրանց օգտագործման ուղղությունները: 2013 թ. սեպտեմբերի 19-ին իրականացված 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով պետական պարտատոմսերի առաջին տեղաբաշխումից մուտքը կազմել է 690.2 մլն ԱՄՆ դոլար: Ստացված միջոցները նախատեսվում է օգտագործել մի շարք ուղղություններով, այն է' ռուսական 500 մլն ԱՄՆ դոլարի վարկի գծով առկա պարտքի վաղաժամկետ մարում, որի արդյունքում որակապես կբարելավվի ՀՀ կառավարության արտաքին պարտքի պորտֆելը, պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին ՀՀ պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման ծրագրի կրճատում, տնտեսության վարկավորում և ներդրում և այլն:

ՀՀ անունից արտարժույթով պետական պարտատոմսերի դեբյուտային թողարկման գործընթացի կազմակերպման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխան ծառայություններ ձեռք բերելու նպատակով կնքել է մի շարք պայմանագրեր, որոնց գծով ստանձնել է ընդհանուր առմամբ 1 մլն 773 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վճարման պարտավորություն: Կառավարության որոշմամբ այդ նպատակով կօգտագործվի ՀՀ 2013 թ. պետբյուջեով նախատեսված արտաքին տոկոսավճարների գծով առկա տնտեսված գումարը:

Ամփոփելով պարտատոմսերի թողարկման թեման' վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր որոշ ընդդիմախոսներ փորձում են այս գործընթացին կասկածով վերաբերվել և սևացնել այն: Կարծում եմ, որ անհրաժեշտություն կա տալ հրապարակային պարզաբանումներ: Առաջին, մենք վարձել ենք աշխարհի լավագույն իրավաբանական կազմակերպություններից մեկը, որն ունի մեծ հեղինակություն և որը մեզ օգնել է, որպեսզի այս գործընթացը համապատասխանի միջազգային լավագույն չափանիշներին՝ հրապարակայնության, գործընթացների կազմակերպման առումով, ինչպես նաև' թե կառավարությունն ինչ վարքագիծ պետք է ունենա եվրոբոնդերի թողարկման ընթացքում:

Երկրորդ, տեղաբաշխումն իրականացրել են աշխարհի հայտնի երեք ընկերություններ՝ Deutsche Bank-ը, GP Morgan-ը, HSBC բանկը, որոնց հեղինակությունն այս շուկաներում նույնպես կասկած չի հարուցում:

Երրորդ, մենք տեղաբաշխումն իրականացրել ենք շուկայում ստեղծված իրավիճակի լավագույն պահին և մեր գործընկերների խորհուրդների շնորհիվ կարողացել ենք տեղաբաշխել այդ պահի դրությամբ ամենացածր տոկոսադրույքներով:

Չորրորդ՝ այս տեղաբաշխման շնորհիվ մենք կարողանում ենք 7 տարվա կտրվածքով բարելավել մեր վճարային հաշվեկշիռը, կանխիկ հոսքերը, ինչպես նաև 2013-2014 թվականների բյուջեի կատարողականի առումով ստանալ դրական իրավիճակ, քանի որ, ինչպես զեկուցեց ֆինանսների նախարարը, մենք կունենանք տնտեսում, ինչպես նաև մեր գործողությունները նպաստելու են տոկոսադրույքների նվազեցմանը: Ավելին, այս հաջող գործարքի կապակցությամբ մենք դրական գնահատականներ ենք ստացել միջազգային տարբեր կառույցներից: Տեղյակ եք նաև, որ վերջերս էլ Արժույթի միջազգային հիմնադրամը տվեց իր գնահատականը, որ սա իսկապես չափազանց դրական ձեռքբերում է մեզ համար: Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ կարողացավ հայտնվել ներդրողների քարտեզի վրա, և այսուհետ 100-ից ավելի հեղինակավոր ներդրողներ հետևելու են Հայաստանի բոլոր՝ ֆինանսական, մակրոտնտեսական գործընթացներին: Սա մասնավոր հատվածի համար միջոցներ ներգրավելու բացառիկ հնարավորություն է ստեղծում և նվազեցնելու է տոկոսադրույքները, որոնք նրանք կարողանում են այսօր ունենալ՝ ֆինանսական շուկաներում ձեռք բերելով պարտավորություններ, իսկ դա նշանակում է ավելի մատչելի ֆինանսական միջոցներ համաշխարհային ֆինանսական շուկաներում՝ ավելի ցածր տոկոսադրույքներով: Մենք այս ճնշումն զգում էինք մասնավոր հատվածի կողմից, քանի որ բազմաթիվ հարցումներ ենք ստացել նրանցից, որ Հայաստանի Հանրապետության կողմից եվրոբոնդերի չթողարկումը թանկացնում է մասնավոր հատվածի կողմից պարտատոմսերի թողարկումը միջազգային շուկաներում՝ մոտավորապես մեկ տոկոսային կետով, իսկ դա բավական լուրջ ցուցանիշ է, երբ խոսքը վերաբերում է ներքին շուկայի տոկոսադրույքներին, և դա մոտակա երկու տարիների ընթացքում նպաստելու է տոկոսադրույքների նվազեցմանը, ինչը բնականաբար խթանելու է տնտեսական աճը, մի կողմից ցածր տոկոսադրույքներ, մյուս կողմից' հասանելի ֆինանսական միջոցներ:

Այնպես որ, օգտվելով այս հնարավորությունից, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ և՛ «Deutsche Bank»-ին, և՛ GP Morgan-ին, և՛ HSBC-ին շատ հաջող գործարքի համար, և մեր գնահատականը նրանց կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ դրական է»: Նիստում նաև նշվել է, որ պարտատոմսերն առաջնային շուկայում տեղաբաշխման ժամանակ ձեռք է բերել 152 ներդրող, ինչը համարվում է բավական դիվերսիֆիկացված ցուցանիշ, քանի որ մեկ, երկու կամ երեք ներդրողից կախում չկա: Երկրորդ, պարտատոմսերի մեջ ներդրում են իրականացրել 42 տոկոսը՝ ԱՄՆ-ի ներդրողները, 23 տոկոսը' Մեծ Բրիտանիայի ներդրողները, 17 տոկոսը' մայրցամաքային Եվրոպայի ներդրողները, մնացածը' ներդրողներ ամբողջ աշխարհից, ինչը նույնպես շատ կարևոր է:
Վերջնական պահանջարկը, որից ընտրություն է արվել, կազմել է 2 մլրդ 700 մլն ԱՄՆ դոլար:

Վարչապետի դիտարկմամբ` պահանջարկը նույնպես վկայում է այն մեծ հետաքրքրությունը, որ եղել է հայկական բոնդերի նկատմամբ: «Սա մի գործընթաց է, որը մեր միջազգային հեղինակությունը պետք է բարձրացնի: Ցավոք, կան մարդիկ, որոնք ցանկացած ձեռքբերման վրա ուզում են ցեխ շպրտել: Անհասկանալի է, մենք բազմաթիվ թերություններ ունենք մեր երկրում, բազմաթիվ բացթողումներ, այդ ամենը թողած' ընկել են դրական ձեռքբերումների հետևից», - եզրափակել է Տիգրան Սարգսյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ինչպես վարժել հիշողությունը․ պարզ սովորություններ՝ մտավոր կարողությունները պահպանելու համարԵվրամիությունը քննարկում է Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների նոր ձևաչափը«Առավոտյան նախավարժանք․ փոքր սովորություն՝ մեծ ազդեցությամբՈՒԵՖԱ-ն սպառնում է բոյկոտել ՖԻՖԱ-ի մրցաշարերը՝ մասնավոր ներդրողների ներգրավման պատճառովՉինաստանի դեսպանը խոսել է բանակի առաքելության և հայ-չինական բարեկամության մասինԱնահիտ Կիրակոսյանի դուստրն ամուսնանում է. մանրամասներ «Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլԶՈՒ ԳՇ պետը քննարկել է հրամանատարական հավաքի օրակարգային հարցերըԱրարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են ենթակառուցվածքային ծրագրերըՀայաստանում քննարկվել է ԵՄ վիզաների ազատականացման ծրագրի իրականացման ընթացքըԵԱՏՄ-ից դուրս Հայաստանին գազի նույն պայմանները չեն առաջարկվի․ ՌեշետնիկովԵվրամիությունում ուժեղացվում է պայքարը առցանց ֆինանսական խարդախությունների դեմԱրամ Վարդևանյանը դադարեցնում է փաստաբանական գործունեությունը Թուրքիան պատրաստ է աջակցել Լիբանանի հարավի վերականգնմանը․ Էրդողան Ռուսաստանը չի մասնակցի հոկեյի աշխարհի առաջնությանը Կինոների մեջ սենց են չէ՞ «աշխատասենյակը ազատում»․ Հրաչյա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Չեմ համբերում, թե երբ եմ քեզ տեսնելու․Արամ Ասատրյանի թոռան կնոջ գրառումը Թուրքիայում շարունակվում են խոշոր անտառային հրդեհները․ գրանցվել է 115 բռնկումԴավիթ Խուդաթյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը«Opel»-ը Ազատության պողոտայից դեպի Սարալանջ տանող հատվածում վրшերթի է ենթարկել հետիոտնին Ռուսաստան–Հյուսիսային Կորեա համագործակցությունը շարունակում է ընդլայնվելԵվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան Եվրամիությունում քննարկվում է միգրացիոն քաղաքականության խստացումը«Գետի մոտ էի, եկան ասեցին՝ քեզ ման են գալիս». 14-ամյա Վահեն մանրամասներ է հայտնել (տեսանյութ)ԵԱՏՄ-ում արդյունաբերական համագործակցության ծրագրերի ֆինանսավորման նոր մեխանիզմ է ներկայացվելՀայ սկաուտները Գինեսի ռեկորդ են սահմանել՝ 809 հոգով շուշանի պատկեր ստեղծելովՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներ ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկըՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՀեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգըՎիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունը
Ամենադիտված