Կարկտահարված հողերը նույնպես արդյունավետ կօգտագործվեն
Հասարակություն
2013 թ. մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած Արմավիրի մարզի քսաներեք գյուղերի գյուղացիական տնտեսությունների վերականգնմանն աջակցելու համար հատկացված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ օգտագործելու և ավելի մեծ թվով շահառուների աջակցելու նպատակով կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն և լրացում, որոնց շնորհիվ մարզի բնակիչների համար կստեղծվեն վնասված հողերի հետագա արդյունավետ օգտագործման, գյուղացիական տնտեսությունների եկամտի ավելացման առավել նպաստավոր պայմաններ: Հարցը ներկայացնող ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, պատասխանելով վարչապետին, հավաստիացրել է, որ կառավարության ձեռնարկած միջոցներն ստացել են բնակչության դրական արձագանքը:
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնցով սահմանվել են ՀՀ տարածքում արտադրված, ինչպես նաև օտարերկրյա պետություններից ներկրված կենդանական և բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների առավելագույն թույլատրելի մնացորդային քանակները, որպեսզի ձեռնարկվելիք համապատասխան միջոցների արդյունքում բնակչությունը զերծ պահվի թունանյութ պարունակող սննդամթերքի օգտագործումից:
Լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում' կառավարությունը նպատակ ունի ապահովել առողջապահական ՊՈԱԿ-ների և 100 տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասով առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի առավել բնականոն ընթացքը և տնօրենի գործառույթների արդյունավետ իրականացումը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն