Զարուհի Փոստանջյանը՝ Հովիկ Աբրահամյանի հայտարարության մասին
Քաղաքական
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սպասում է Հ. Աբրահամյանի պաշտոնական քայլերին՝ զրկել իրեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակի իրավասություններից, եւ որից հետո ինքը համարժեք քայլեր կձեռնարկի: Այս մասին ԳԱԼԱ-ին հեռախոսազրույցի ժամանակ Ստրասբուրգից փոխանցեց Զ. Փոստանջյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԺ-ում ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի դիտարկմանը, թե «հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում եւ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի Է ենթակետը' խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ եւ մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում»:
Բոլոր քայլերը կձեռնարկվեն, եւ թող ոչ ոք չկասկածի, եթե նման ցանկություն ունի, դա շատ լավ է... Դա խոսում է նրա մասին, որ բռնությունները եւ հետապնդումները Հայաստանում՝ խոսքի ազատության հետ կապված, շարունակվում են: Առաջին անգամ չէ սա, եւ մենք լավ գիտենք՝ ինչ անենք... Հովիկ Աբրահամյանը արդեն մեկ անգամ նման փորձ արել է՝ ինձ հանելու պատվիրակության կազմից: Այո, նա արել է նման փորձ, նա ուզում էր հեռացնել ինձ, ինքը գիտի եւ բոլորը գիտեն՝ ինչ հետեւանքներ է ունեցել, երկրորդ անգա՞մ է փորձում, շարունակվո՞ւմ է, մենք շատ լավ գիտենք՝ ում հետ գործ ունենք եւ ինչ անենք:
Մնրամասները՝ այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն