Բացահայտվել է Աֆղանստանում վրաց զինծառայողների դեմ ջիհադի կոչ անող հոլովակի հեղինակը
Վրաստան
Վրաստանի ՆԳՆ-ի կողմից բացահայտվել է Աֆղանստանում վրաց զինվորականության դեմ «ջիհադի» կոչ անող տեսահոլովակի տարածման գործը: Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, այսօր գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նինո Գիորգոբիանին հայտարարել է, որ «Թալիբան» ահաբեկչական շարժման անունից տեսահոլովակը համացանցում տարածել էր Ղրղզստանի քաղաքացի 1989 թ. ծնված Սամաթ Չոքութաևը, ով աշխատում է Աբխազիայի հեռախոսային օպերատորական ցանցում:
Դատարանն արդեն հեռակա կարգով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է սահմանել կալանքը: Չոքութաևը հետախուզվում է:
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Youtube-ում տարածում էր գտել «Ջիհադ` Աֆղանստանում վրացական զորքերի դեմ» անունով մի տեսահոլովակ, որը սպառնալիքներ էր պարունակում Աֆղանստանում ծառայություն իրականացնող վրաց զինծառայողների հասցեին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն