«Ես մկրտվել եմ Հայ Առաքելական Եկեղեցում». Սոս Ջանիբեկյան
Հասարակություն
Համացանցում մեծ աղմուկ բարձրացրած տեղեկությանը, որ տարածել էր Միացյալ Երիտասարդական Լիգան ու ներկայացրել 25 հայտնի մարդու անուն, ովքեր, ըստ տեղեկությունների, հարում են այս կամ այն աղանդին, արձագանքել է սիրված դերասան Սոս Ջանիբեկյանն , ում անունը նույնպես ներառված էր աղմկահարույց ցուցակում:
Asekose.am-ի հետ զրույցում Սոս Ջանիբեկյանն ասել է, որ երբ առավոտյան տեսել է այդ հոդվածն, առաջին արձագանքն այն էր ,որ ծիծաղել է նման անհեթեթության վրա,բայց հետո բարկացել է,ու հասկացել, որ պարտավոր է չլռել նույնիսկ միայն այն մարդկանց համար, ովքեր հետևում ու երկրպագում են իրեն:
«Ես առհասարակ աղանդներից գաղափար չունեմ,այդ աղանդի մասին,որի մեջ ինձ մասնակից էին դարձրել առաջին անգամ լսեցի :Ես մկրտվել եմ Հայ Առաքելական եկեղեցում,կնքահայրս, վերջերս ցավոք սրտի հեռացավ այս աշխարհից' Սոս Սարգսյանն էր,ով նույնպես Հայ Առաքելական եկեղեցու զավակ էր: Այդ իսկ պատճառով հերքում եմ իմ հետ կապված այդ անհեթեթությունը: Կոնկրետ Միացյալ Երիտասարդական Լիգային ես չեմ ուզում վիրավորել` մտածելով, որ նրանք շփոթվել են ինչ որ հարցում,ուղղակի' թացը չորից չեն տարբերում: Որպես խորհուրդ և ցանկություն` կխնդրեի,որ մարդիկ ավելի ուշադիր լինեն,որովհետև մարդուն ինչ-որ պիտակ կպցնելը կարող է շատ մեծ դեր խաղալ նրանց կյանքում»:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն