Հովհաննես Ազոյան. «Այս անգամ ինքնավստահ տղամարդու կերպար եմ խաղում»
Հասարակություն
- Առաջին անգամ եք աշխատում Գոռ Կիրակոսյանի հետ, ի՞նչ տպավորություններ ունեք:
- Գոռը մեծ պրոֆեսիոնալ է՝ ճշտապահ ու բավականին խիստ:Ես ընդհանրապես հիացած եմ ստեղծագործական թիմի աշխատանքով՝ հատկապես օպերատորի՝ Ֆիլիպ Վանդևալի և երկրորդ ռեժիսոր՝ Իլյա Ֆարֆելի տաղանդով:
- Կբացահայտե՞ք գլխավոր դերեր ստանալու Ձեր ոդիսականը: Երկրորդական դեր խաղալու երազանքը կարծես թե այս անգամ նույնպես մնաց անկատար:
- Ես շատ եմ սիրում երկրորդական, էպիզոդիկ դերեր, բայց, այո, այս անգամ էլ չստացվեց: Գլխավոր դեր խաղալը շատ ծանր ու տանջալի գործ է: Հիմնական բարդությունն այն է, որ ֆիլմի սյուժետային գիծը քո մեջքի վրա պիտի տանես:
- Ինչպե՞ս է ստացվում համագործակցությունը գլխավոր հերոսուհու՝ ղազախ դերասանուհի Ասել Սագատովայի հետ:
- Շատ լավ դերասանուհի է, ինձ դուր է գալիս: Կադրում շատ օրգանիկ է և մեր խաղը ստացվում է: Իսկապես խաղում ենք, ոչ թե «զուբրիտ արած» տեքստեր ասում:
- Նախորդ ֆիլմերում Ձեր հերոսը կանանց հարցում այնքան էլ հաջողակ չէր, ի՞նչ իրավիճակ է այս անգամ:
- Այստեղ հաջողակ է: Այս անգամ ինքնավստահ տղամարդու կերպար եմ խաղում: Աղջկա հետ հարաբերությունները Ղազախստանից Ղարաբաղ ճանապարհին վերածվում է ընկերության, այսինքն ոչ թե սիրահարվում ենք, այլ ընկերանում:
- Ի՞նչ սկզբունքով եք համաձայնում կերտել այս կամ այն դերը:
- Եթե սցենարը հավանում եմ՝ համաձայնում եմ:
- Իսկ հոնորարը նշանակություն ունի՞:
- Բնականաբար:
Մանրամասն` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն