Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտգործնախարարությունների միջեւ
Քաղաքական
Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի եւ Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ անցկացվեցին հերթական քաղաքական խորհրդակցություններ` վարչության ղեկավարների մակարդակով:
Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արմեն Լիլոյանը, ֆիննական կողմից' ԱԳՆ Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով Գլխավոր տնօրեն Տերի Հակալան:
Հայ եւ ֆինն դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը: Կարեւորվեց հայ-ֆիննական քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերի զարգացումը, քննարկվեցին առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը:
Կողմերն անդրադարձան միջազգային կազմակերպությունների եւ նախաձեռնությունների շրջանակներում փոխգործակցությանը, մտքեր փոխանակեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:
Անդրադարձ կատարվեց միջազգային օրակարգի հրատապ հարցերին:
Նույն օրը ֆիննական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն