Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն Այվազյան ԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներ Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը 

Ռուսական վարկն ամբողջությամբ կմարվի եվրոպարտատոմսերից ստացած գումարով

Հայկական Մամուլ

700 մլն դոլար ծավալով պետական պարտատոմսերիՙ սեպտեմբերի 19-ին իրականացված առաջին տեղաբաշխումից Հայաստանի Հանրապետությունն արդեն ստացել է 690 մլն դոլար: Այդ գումարը կուղղվի ռուսական 500 մլն դոլարի վարկի վաղաժամկետ մարմանը: Մնացած մասից շուրջ 60 մլրդ դրամը կուղղվի գերմանա-հայկական հիմնադրամինՙ փոքր եւ միջին բիզնեսի ֆինանսավորման համար, 3,9 մլրդ դրամըՙ ՓՄՁ ունիվերսալ վարկային կազմակերպությանը, դարձյալ փոքր բիզնեսի վարկավորման համար, 1,9 մլրդ դրամը' արտահանման հիմնադրամին, մնացածը' պետական պարտքի կառավարմանը, որից ներքին շուկայի համար թողարկած պետական պարտատոմսերի տոկոսները որոշակիորեն կնվազեն: Այս մասին երեկ կառավարության նիստի ժամանակ, ապա նաեւ մամուլի ասուլիսում հայտարարեց ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը :

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հարցի առնչությամբ կարեւորեց պարզաբանումներ ներկայացնելը, ասելով, որ «մեր որոշ ընդդիմախոսներ փորձում են այս գործընթացին կասկածով վերաբերվել եւ սեւացնել այն»: Նա տեղեկացրեց, որ Հայաստանի կառավարությունը վարձել է աշխարհի լավագույն իրավաբանական կազմակերպություններից մեկին' այս գործընթացը միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան իրականացնելու համար: Տեղաբաշխումն իրականացրել են դարձյալ աշխարհում հայտնի երեք ընկերություններՙ Deutsche Bank-ը, GP Morgan-ը, HSBC բանկը: Տեղաբաշխումն իրականացվել է շուկայում ստեղծված իրավիճակի լավագույն պահին եւ այդ պահի դրությամբ ամենացածր տոկոսադրույքներով: Ըստ վարչապետիՙ տեղաբաշխման շնորհիվ «մենք կարողանում ենք 7 տարվա կտրվածքով բարելավել մեր վճարային հաշվեկշիռը, կանխիկ հոսքերը, ինչպես նաեւ 2013-2014 թվականների բյուջեի կատարողականի առումով ստանալ դրական իրավիճակ, քանի որ, ինչպես զեկուցեց ֆինանսների նախարարը, մենք կունենանք տնտեսում, ինչպես նաեւ մեր գործողությունները նպաստելու են տոկոսադրույքների նվազեցմանը»:

Տիգրան Սարգսյանը կարեւորեց, որ Հայաստանի Հանրապետությունն առաջին անգամ կարողացավ հայտնվել ներդնողների քարտեզի վրա, եւ այսուհետեւ 100-ից ավելի հեղինակավոր ներդնողներ հետեւելու են Հայաստանի բոլորՙ ֆինանսական, մակրոտնտեսական գործընթացներին: Սա նաեւ մասնավոր հատվածի համար միջոցներ ներգրավելու բացառիկ հնարավորություն է ստեղծում եւ ավելի մատչելի ֆինանսական միջոցներ ստանալուն համաշխարհային ֆինանսական շուկաներումՙ ավելի ցածր տոկոսադրույքներով:

Այս նույն հիմնավորումները մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նաեւ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նա նաեւ նշեց այլ գործոններ, որոնցով պայմանավորվել է եվրոպարտատոսմերի թողարկումը Հայաստանի կողմից: Մասնավորապես, միջազգային ֆինանսական կազմակերպությունների չափորոշիչներով Հայաստանն անցել է աղքատ երկրներից միջին եկամուտներ ունեցող երկրների շարքին, եւ մեզ այլեւս չեն տալիս արտոնյալ վարկեր: Սա նաեւ նշանակում է երկրի ֆինանսական աղբյուրների դիվերսիֆիկացիա, քանի որ եվրոպարտատոսմերի թողարկմամբ հնարավոր կլինի գումարներ ստանալ ոչ միայն միջազգային ֆինանսական կազմակերպություններից կամ դոնոր երկրներից, այլեւ մասնավոր հատվածից:

Մանրամասները` «Ազգ»-ի այսօրվա համարում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի Կիեւյան փողոցում վիրավորված երիտասարդը Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի որդին է Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին. տուժած 5 անչափահաս երեխաները նրանց զավակներն են Քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող պահարանը շուրջ 30 րոպե բաց էր․ «Ազատ քվե» (տեսանյութ) Արտենին թուրքերի և ադրբեջանցիների քարտեզների վրա արդեն նշվել է որպես մի վայր, որտեղ ազգային խորհրդանիշը հնարավոր եղավ հեռացնել առանց լուրջ դիմադրության. Արմեն ԱյվազյանԱԹՍ-ների զանգվածային հարվածներ Բելգորոդին․ զոհեր, վիրավորներ և լայնածավալ ավերածություններ Կրեմլում նշել են Եվրամիությունից բանակցողին աջակցելու պայմանը Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ ԿԸՀ-ում ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն Իրանում սպառնացել են Իսրայելը «մեկ ժամից էլ պակաս ժամանակում կյանքի համար ոչ պիտանի» դարձնել ԱՀԱԶԱՆԳ. Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունները հսկող տեսախցիկների աշխատանքում կան խափանումներՄեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառել երկրի՝ Եվրամիությանը կրկին միանալու հնարավորությունը Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Վիճաբանություն Կիեւյան փողոցում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների ՏԻՄ ընտրություններ 21 համայնքներում. ընտրական տեղամասերը բացվեցին Հաստատվել է Mix Fight 59-ի անցկացման օրըՊենտագոնը Կոնֆուցիուսի ինստիտուտները ճանաչել է ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքՀայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ումԻսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալելԱվելի քան 100 միլիոն եվրո․ Չելսին նոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի ֆուտբոլիստի համարՄերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին Brent-ը թանկացել է՝ հասնելով գրեթե կես տարվա առավելագույնինԷլ Նինյոն Խաղաղ օվկիանոսն ավելի կապույտ է դարձնում«Թանկարժեք քարեր»՝ շիկացած մոլորակի մթնոլորտում Mercedes-ի նոր էլեկտրական ամենագնացը՝ 1153 ձիաուժ հզորությամբ«Բավական է, մենք այլևս չենք կարող շնչել». Թուրքիայում հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցերիԲրյուսելի խանութները փակվել են՝ սպասելով անկարգությունների նոր ալիքիWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԾնողները մահացել են, 3 երեխաները հիվանդանոցում են. նոր մանրամասներ ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՆազելի Բաղդասարյանը և Չեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահը քննարկել են ժողովրդագրական իրավիճակըԶելենսկին հայտարարել է Ուկրաինայում Starlink-ի գործունեության վերականգնման մասինԵրևան-Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆԽաբեբան մեծահարուստների ցուցակից. ինչպես Արիֆ Պատելը թալանեց բրիտանական հարկային ծառայությունը և թաքնվեց ԴուբայումՕմսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնը բռնկվել է անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԲնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը երկրի մշակութային ժառանգության անբաժանելի մասն են․ ԱԳՄԱՆ50 Cent-ը պնդում է՝ Դիդին բանտից իրեն հուղարկավորության ծաղկեփունջ է ուղարկել5 տուժած, 2 զոհ․ ՃՏՊ՝ Երևան-Աշտարակ ավտոճանապարհինԱմենախայտառակ օրերն ենք ապրում. Սոնա ԱղեկյանԱՄՆ Կոնգրես օրինագիծ է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային գործարքի չեղարկման մասինԳերմանիայում բողոքի ակցիա է անցկացվել՝ ընդդեմ Լայպցիգում թևավոր հրթիռներ արտադրելու ԱՄՆ ծրագրերիԽոշոր հարկատուների ցանկը բացահայտում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային աղքատությունըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԹուրքական ընկերությունը ցուցադրել է թիրախներն ինքնուրույն հայտնաբերող և խոցող մարտական դրոնների պարսՖիլիպինների ռազմաօդային ուժերի երկու ինքնաթիռների բախման հետևանքով չորս օդաչու է զոհվելԿիմ Չեն Ընը Չինաստան է ժամանել կամրջով, որը 12 տարի չի օգտագործվելՓեզեշքիանը կոչ է արել Իրանը դուրս բերել «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակիցՖրանսիական Լիոն քաղաքում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանության միջևՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է
Ամենադիտված