Օրերս՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահը
Հայկական Մամուլ
Օրերս՝ զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել «Հայբիզնեսբանկ»-ի վարչության նախագահ Արա Կիրակոսյանը: Թե որն է դրա պատճառը, երեկ պարզել չի հա-ջողվել՝ Արա Կիրակոսյանը գտնվում է հանրապետությունից դուրս:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը և նշում, որ հավանաբար սա կապված է «Հայբիզնեսբանկում» տեղի ունեցող տարօրինակ իրադարձությունների հետ, որոնք արձանագրվում են վերջին շրջանում:
Հիշեցնենք, որ այս բանկի խորհրդի նախագահ Սերգեյ Արզումանյանը մի քանի հոգու կողմից հարձակման էր ենթարկվել հենց իր աշխատասենյակում, սակայն ՀՀ ոստիկանությունը այդ դեպքը համառորեն չհետաքննեց:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն