Տիգրան Սարգսյանի այցն ԱՄՆ հետաձգվել է ամերիկյան կողմի խնդրանքով
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, ամերիկյան չհաստատված բյուջեի, սպասվող դեֆոլտի պատճառով հոկտեմբերի 9-ին նախատեսված Տիգրան Սարգսյանի այցն ԱՄՆ հետաձգվել է ամերիկյան կողմի խնդրանքով:
Հիշեցնենք, որ Ամերիկան այս օրերին «չի աշխատում». Օբամայի այցերը հետաձգվում են, Քերին է նրա փոխարեն այցելում Մալազիա, հազարավոր մարդիկ չվճարվող արձակուրդի մեջ են, իսկ խնդրի լուծման ծայրը չի երևում. Օբաման երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ, հայտարարում է՝ չեմ զիջի հանրապետականներին՝ առողջապահական ռեֆորմի հարցում, հանրապետականներն էլ պատին են դեմ տվել ամերիկյան տնտեսությունը, թե դու քոնը կասես, մենք՝ մերը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը