Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մայրը մահացել է, հայրն ու որդին տեղափոխվել են հիվանդանոց
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Եղվարդ քաղաքի բնակիչ, 28-ամյա Արմեն Բաբայանը, վարելով «Գազ 24» մակնիշի 17 ՏՏ 814 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ում՝ Գագարին գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Բաբայանն ու ուղևոր, 56-ամյա Նորիկ Բաբայանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր, 52-ամյա Լուսիկ Մկրտչյանը, տեղում մահացել է:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն