Օբաման չեղյալ է հայտարարել դեպի Ինդոնեզիա իր այցը, ուր պետք է հանդիպեր Պուտինի հետ
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրում շարունակվող բյուջետային ճգնաժամի պատճառով չեղյալ է հայտարարել դեպի Ինդոնեզիա իր այցը, ուր պետք է մասնակցեր կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթանաժողովին: Օբաման հետաձգել է նաև դեպի Բրունեյ իր այցելությունը. գրում է Reuters-ը` հղում կատարելով Սպիտակ տան տարածած մամլո հաղորդագրությանը:
Երկրում կառավարության գործունեության դադարեցման ֆոնի վրա ԱՄՆ-ի նախագահը չի կարողանա իրագործել օտարեկրյա իր այցելությանը. պարզաբանել է Սպիտակ տան մամլո քարտուղարը: Մնալով երկրում` Օբաման կփորձի համաձայնության գալ Կոնգրեսի հետ բյուջեի ընդունման հարցում, որը թույլ կտա վերականգնել պետական հաստատությունների նորմալ աշխատանքը:
Ակնկալվում էր, որ Օբաման հոկտեմբերի 5-ին շրջագայության էր մեկնելու Ասիայի 4 երկրներ, այդ թվում` մասնակցություն է ցուցաբերելու Ինդոնեզիայում Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովին, որի շրջանականերում սպասվում էր նրա հանդիպումը ՌԴ նախագահ Պուտինի հետ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)