Վրաստանի խորհրդարանը դադարեցնում է իր աշխատանքը նախագահական ընտրությունների շեմին
Վրաստան
Ուրբաթ օրը Վրաստանի խորհրդարանը կանկացնի իր վերջին նիստը և մեկ ամսով կդադարեցնի իր գործունեությունը: Այս մասին որոշումը կայացվել է երկրի օրենսդիր մարմնի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլիի և խորհրդարանական մեծամասնության հետ անկացված խորհրդակցությունից հետո:
Ինչպես հայտարարել է խորհրդարանի խոսնակը, իրենք իրավունք ունեն նախագահական ընտրությունների շրջանում 1 ամսով դադարեցնել աշխատանքը:
Աշխատանքային դադար հայտարարելուց հետո պատգամավորները հնարավորություն կստանան ակտիվ մասնակցել իրենց նախագահական թեկնածուների նախընտրական քարոզարշավին:
Հիշեցնենք, որ նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան հոկտեմբերի 27-ին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն