«Ժառանգությունը» նոր նախագիծ կներկայացնի` ԱԺ քառօրյան եռօրյա դարձնելու հարցով
Քաղաքական
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը պատրաստվում է հանդես գալ նախագծով, որպեսզի Ազգային ժողովի քառօրյա նիստերը դառնան եռօրյա: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ինքը Ռուբեն Հակոբյանը:
«Անցնենք նախկին ռեժիմին, որպեսզի քառօրյան դառնա եռօրյա, ինչպես նախկինում էր` նկատի ունենալով, որ հատկապես հինգշաբթի` չորրորդ օրը, իսկապես խորհրդարանական աշխատանք` որպես այդպիսին, գրեթե չկա: Ես նկատի ունեմ, որ այն պատգամավորները, որոնք իսկապես աշխատում են խորհրադարանում, ըստ էության, բավականին հոգնած են և դժվար է իսկապես նույն տեմպով աշխատել նաև չորրորդ օրը: Մենք պատրաստում ենք այդ նախագիծը,-ասաց Ռուբեն Հակոբյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն