Զարուհի Փոստանջյանը շատ յուրօրինակ կին է. Աղվան Վարդանյան
Քաղաքական
«Մենք բոորս տիկին Փոստանջյանին ճանաչում ենք. ինքը, բնականաբար, թուրք չէ, հայ կին է, չորս երեխաների մայր է, բայց շատ յուրօրինակ կին է, և նրա գործողություններին մենք առիթ ունեցել ենք ականտես լինել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Հովսեփյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում տեղի ունեցածին:
«Ակհայտ է, որ այդ հարցն այդ տեղում ճիշտ չէր տալ, իր իրավունքն է, ինքը, ինչ ուզենար, կարող էր անել։ Մեր կարծիքով` դա ճիշտ չէր, և երբեք մենք նման բան մեզ թույլ չենք տվել: Երբ 90-ականներին մեր տղաները բանտերում էին, և միջազգային կառույցները գալիս հանդիպում էին, փորձում էին նրանցից բողոք լսել, որպեսզի դա կարողանան օգտագործել։ Մեր տղաները միշտ ասել են, որ սա մեր ներքին խնդիրներն են, շնորհակալ ենք ձեր այցելության համար, բայց մեր հարցերը մենք պետք է լուծենք»,-ասաց Վարդանյանը:
Վերջինիս խոսքերով` եղածն արդեն անցած էտապ է, և այսքան կենտրոնանալ այս խնդրի վրա` իմաստ չունի, եղածը` եղած է:
«Ես չեմ բացառում, որ առաջիկայում էլ նման բաների մենք կանդրադառնանք»,-ասաց պատգամավորը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն