Սա սարքած խաղ էր. Արամ Մանուկյանը՝ Գլխավոր դատախազի ընտրության արդյունքների մասին
Քաղաքական
«Մենք հայտարարություն տարածեցինք, որ մեր խմբակցության բոլոր անդամները դեմ են քվեարկել, հավատում ենք, բոլոր նրանց, ովքեր ասում են, որ դեմ են քվեարկել։ Մենք գիտենք, որ կան մարդիկ, որոնք չեն հայտարարել, բայց դեմ են քվեարկել: Չհավատալու հիմք չունենք այդ մադկանց, որովհետև չկա շահագրգռվածություն չհավատալու»,-այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Ազգային ժողովում Գլխավոր դատախազի ընտրությունների քվեարկության արդյունքներին:
Արամ Մանուկյանի խոսքերով` իրենց ավելի շատ հիմք տվեց այդպես մտածելու իշխանական կողմի` իրար հակասող հայտարարություններ:
«Մասնավորապես՝ մի քանի քվեաթերթիկների վերաբերյալ, որ նույն քվեաթերթիկները մի դեպքում միայն կողմն էր քվեարկած, անվավեր էին համարել, հետո երկուսն էին քվեարկած, դրանք իրար հակասող հայտարարություններ են, մեկ դրանք կողմ էին հաշվել, մեկ` դեմ: Իրենք խճճվել էին իրենց իսկ բացատրությունների մեջ, նույնիսկ տվյալներ ունենք, որ 20 ձայնի չափ խախտումներ են եղել: Ելնելով դրանից` մենք դիմել ենք հայտարարած քաղաքական ուժին և անհատներին, որ պետք չէ մեղավոր փնտրել, պետք չէ իրար մեղադրել, պետք չէ ապացուցել, որ իրենք դեմ են քվեարկել, այլ դա ընդունել որպես սադրանք և այդ սադրանքին ընդառաջ չգնալ: Սա սարքած խաղ էր, մենք բոլոր փաստերն իրար ենք համադրել և համոզվել սրանում»,-ասաց Արամ Մանուկյանը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն