«Ուրախ կլինեի վերադառնալ «Բարսելոնա»». Ռեյնա
Սպորտ
«Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնան, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Նապոլիում», հայտարարել է, որ ուրախությամբ կվերադառնար «Բարսելոնա». տեղեկացնում է իսպանական մամուլը:
«Ես շատ ուրախ կլինեի վերադառնալ «Բարսելոնա»: Հաճելի է, որ այդ ակումբի հետ կապված` հնչում է իմ անունը: Սակայն ներկայումս ես կենտրոնացած եմ «Նապոլիում» իմ խաղի վրա: Իսկ ամռանը կտեսնենք»,-հայտարարել է Ռեյնան:
Հիշեցնենք, որ կատալոնյան ակումբի հիմնական դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ այս մրցաշրջանն իր համար վերջինն է «կապտանռնագույնների» կազմում:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում