Մեսսիի 5 ռեկորդները՝ Գինեսի ռեկորդների գրքում
Սպորտ
Արգենտինայի ազգային հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսի ռեկորդներից հինգն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների նոր հրատարակության մեջ:
26-ամյա ֆուտբոլիստը գրքում ընդգրկվել է որպես «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիր: Արգենտինացու երկրորդ հաջողությունը գոլերի քանակն է. օրացուցային տարվա ընթացքում, բոլոր մրցաշարերում միասին վերցրած՝ 91 գոլ:
Մեսսիի երրորդ ռեկորդը 2011/2012 մրցաշրջանում Իսպանիայի առաջնության 37 խաղերում հեղինակված 50 գոլերն են: Չորրորդը՝ արգենտինացու երկու հեթ-տրիկներն են Չեմպիոնների լիգայի մեկ մրցաշրջանում: Հինգերորդ ռեկորդը նույնպես Մեսսին գրանցել է Չեմպիոնների լիգայում: Արգենտինացին կրկնել է Ժոզե Ալտաֆինիի հաջողությունը, ով «Միլանի» կազմում 1963-ին 14 գոլ է հեղինակել Չեմպիոնների գավաթի խաղարկությունում՝ այժմյան Չեմպիոնների լիգա:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում