Առաջին միտքն ավելի կոշտ էր և ավելի վիրավորական. Գալուստ Սահակյանը` ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի մասին
Քաղաքական
«Ցանկացած պատգամավոր իր թիմի անունից կարող է միջաջազգային ցանկացած ամբիոնից քաղաքական հարցադրումներ անել և առաջարկություններ անել»,-այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` անդրադառնալով օրեր առաջ ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի արարքին:
«Անընդհատ վանկարկելը, գնահատականներ տալը, կարծում եմ, ճանապարհ չէ, որովհետև թեման քաղաքական չէ: Այլ բան է, երբ քաղաքական ֆորումում քաղաքական հարցադրումներ ես անում, և այլ բան է, երբ փորձում ես անձդ երևելի դարձնել և կեղծել մի ամբողջ իրականություն` կենտրոնացնելով որևէ խնդրի վրա: Եվրախորհրդում, ով էլ վեր կենա, այդպես հայհոյանք տա, ամբողջ աշխարհը կխոսի, դրանի՞ց էլ լավ PR կա, ես հիմա չեմ ուզում այդ PR-ը շարունակվի, որովհետև դա անիմաստ վեճ է եղել, արդեն գնացել է: Իմիջիայլոց, ասեմ, եթե Եվրոպայի խորհրդի այս վեհաժողովի պատգամավորները ճանաչեին Զարուհուն, ոչ մի այդպիսի լարվածություն չէր առաջանա:
Պատգամավորը պետք է իր թիմը ներկայացնի, ոչ թե գնա այնտեղ հայհոյի»,-ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ Փոստանջյանի կողմից արված առաջին միտքն ավելի կոշտ էր և ավելի վիրավորական:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն