Վրաստանի խորհրդարանը սահմանափակել է կառավարության և վարչապետի լիազորությունները
Վրաստան
Վրաստանի խորհրդարանն ուրբաթ օրը 3-րդ ընթերցմամբ որոշում է կայացրել սահմանադրական փոփոխություններ կատարել, որոնք սահմանափակում են երկրի կառավարության և վարչապետի լիազորությունները:
Համաձայն այդ նոր փոփոխությունների` երկրի վարչապետը զրկվում է ինքնուրույն, առանց խորհրդարանի համաձայնության փոփոխության ենթարկել կառավարության կազմը: Վարչապետը պարտավորվելու է խորհրդարանի առջև քննարկման դնել կառավարությանը վստահության քվե հայտնելու հարցը:
Միաժամանակ կառավարությունն ու վարչապետը զրկվում են լիազորությունից` խորհրդարանի կողմից առաջարկված օրինագծի մերժման դեպքում կապել այս օրինագիծը կառավարությանը վստահություն հայտնելու հարցի հետ և ստիպել խորհրդարանին այն ընդունել` խորհրդարանը ցրելու սպառնալիքի տակ. տեղեկացնում է Trend-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն