Վթար Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին. ուղևորը վիճակը կայուն ծանր է
Արտակարգ Պատահար
Հոկտեմբերի 4-ին` ժամը 18:45-ին, տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել» մակնիշի 09 SU 629 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1983 թ. ծնված Կ. Մ.-ի և վարորդ` 1986 թ. ծնված Գ. Հ.-ի դիերը:
Ուղևոր` 1983 թ. ծնված Մ. Վ.-ը տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն