«Փորձաշրջան»` Աղվան Հովսեփյանի համար
Հայկական Մամուլ
Ընդամենը 10 օր առաջ, ՀՀ նախագահի հրամանագրով, ստեղծվեց միասնական քննչական մարմնի ձևավորման իրավական ապահովման հանձնաժողով, որի կազմում ընդգրկվեցին տարբեր գերատեսչությունների, մասնավորապես` քննչական տարբեր ծառայությունների պետեր, իսկ հանձնաժողովի ղեկավար նշանակվեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Այս փաստից շատերը եզրակացրին, որ նա հետագայում կնշանակվի միասնական քննչական մարմնի ղեկավար:
«Հրապարակ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրը պնդում է, որ այդ հարցը դեռևս որոշված չէ: Ընդհանրապես հայտնի չէ, թե նոր մարմինն ինչ ժամկետում է ձևավորվելու, իսկ մինչ վերջնական ձևավորումը դեռ շատ ջրեր կարող են հոսել: Սա, թերևս, նաև փորձաշրջանի նման մի բան է նույն Աղվան Գառնիկիչի համար, որը կարող է և չհաղթահարել այն: Իսկ եթե անգամ հաղթահարի և արժանանա այդ միասնական կառույցը ղեկավարելու պատվին, ապա այն բոլորովին էլ այնպիսի հզոր կառույց չի լինելու, ինչպես ներկայացնում են ոմանք: Միայն այն փաստը, որ Քրեադատավարական նոր օրենսգրքի ընդունումից հետո դատախազությանը լրացուցիչ լայն լիազորություններ են տրվելու, նշանակում է, որ քննչական մարմինը համեստ դերակատարում է ունենալու:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը