Հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում դժգոհությունները աճում են
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ Հանրային հեռուստատեսությունում և ռադիոյում դժգոհությունները հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանից և տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից աճում են:
Ըստ թերթի վերջիններս ֆինանսական կասկածելի ծախսեր են անում, այդ թվում՝ ահռելի աշխատավարձեր են նշանակել իրենց և իրենց մտերիմներին, թանկարժեք տեխնիկա են ձեռք բերել, որն աշխատեցնող մասնագետների պակաս կա, չպատճառաբանված կրճատումներ են արել և, ամենակարևորը՝ նյարդային ու անհավասարակշիռ պահվածք ունեն: Բարձր տոնով խոսելը, դռները խփելն ու հեռանալը, պահի տակ ծնված որոշումները կոլեկտիվին հիմնովին շփոթության են մատնել:
Մանրամասները ՝ «Հրապարակ»-ը կներկայացնի առաջիկայում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը