Սուարեսը երազում է «Ռեալի» մասին. Կավանի
Սպորտ
ՊՍԺ-ի ուրուգվայցի ֆուտբոլիստ Էդիսոն Կավանին հայտարարել է, որ հավաքականի իր խաղընկեր Լուիս Սուարեսը երազում է «Ռեալում» հանդես գալու մասին:
«Ոչ ոքի չի զարմացնում այն փաստը, որ Լուիսը վերադարձել է և կրկին գոլեր է հեղինակում: Նա աշխարհի լավագույններից է: Գոլ խփելու հնարավորություն գտնելը, և ինքն իրեն հավատալը նրա համար խնդիր չէ: «Լիվերպուլի» երկրպագուներն ուրախ են, որ Լուիսը մնաց: Կարծում եմ` «Արսենալն» այն ակումբը չէր, որի մասին երազում է Լուիսը, իսկ ահա «Ռեալի» հետ կարող էր այլ պատմություն ստացվել: «Ռեալը» երազանքի թիմ է Սուարեսի համար»,-Կավանիի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ ամռանը հավանական էր համարվում Սուարեսի՝ «Ռեալ» կամ «Արսենալ» տեղափոխությունը: Սակայն արդյունքում «Լիվերպուլի» հաջողվեց թիմում պահել ֆուտբոլիստին:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում