Պետք չէ դրամայի վերածել ՍՄՆ-ի բյուջետային ճգնաժամը. Քերրի
ԱՄՆ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ երկրում բյուջետային ճգնաժամն ընդամենը ժամանակավոր բնույթ է կրում և չի անդրադառնա Ասիայում կամ աշխարհի մյուս ծայրերում ԱՄՆ-ի գործողություններին: Քերրին նաև կոչ է արել ճգնաժամը դրամայի չվերածել և չընկալել այն իբրև շատ լուրջ խնդիր:
«Այս ճգնաժամն ընդամենը մեր ժողովրդավար պետություն լինելու ապացույցն է»,-նշել է նա:
Միաժամանակ, սակայն, Քերրին կարծիք է հայտնել, որ եթե ճգնաժամը շատ երկար շարունակվի, ապա այն կարող է սասանել կառավարության գործունակ լինելու հանդեպ բնակիչների վստահությունը:
«Եթե ճգնաժամը շատ երկար շարունակվի, ապա մարդկանց մոտ կասկածներ կառաջանան պետության ընտրած քաղաքական ուղղության ճիշտ լինելու կապակցությամբ, և դա կարող է գլոբալ առումով ազդել ԱՄՆ-ի դիրքերի վրա: Սակայն այժմ ես հիմքեր չեմ տեսնում այդ կապակցությամբ անհանգստանալու համար, և կարծում եմ, որ գործը դրան չի հասնի»,-ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարն Ինդոնեզիայում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի ընթացքում. տեղեկացնում է AFP-ն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)