Նրան չէի նշանակի նույնիսկ որպես իմ հարկային խորհրդատու. Իբրահիմովիչի պատասխանը` Հյոնեսին
Սպորտ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ֆրանսիական մամուլին տված հարցազրույցում մեկնաբանել է Մյունխենի «Բավարիայի» նախագահ Ուլի Հյոնեսի խոսքերը, ով շվեդ ֆուտբոլիստին անվանել էր քմահաճ պրիմադոննա: Հյոնեսն այդ արտահայտությունն արել էր այն բանից հետո, երբ Իբրահիմովիչը քննադատել էր Գվարդիոլային՝ վերջինիս անվանելով վախկոտ:
«Ասում եք` ի՞նչ է նրա անունը. Հյոնե՞ս: Ես նրան չէի նշանակի անգամ իմ հարկային խորհրդատուի պաշտոնում»,-հայտարարել է Իբահիմովիչը` ակնարկելով Հյոնեսի հարկային մարմինների հետ ունեցած խնդիրները: Մյունխենյան ակումբի նախագահի նկատմամբ գործ էր հարուցվել հարկեր չվճարելու գործով:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում