Լիլիթ Մկրտչյանն ամուսնացել է գերմանացի գործարարի հետ
Սպորտ
Հայ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն ամուսնացել է գերմանացի գործարար Յոհաննես Շպերի հետ. այդ մասին շաղմատիստուհին պատմել է «Շախմատային Հայաստան» հանդեսին:
«Ընտրյալս Յոհաննեսն է, գերմանացի, ծնունդով Դիլլինգեն քաղաքից է, այժմ ապրում է Լայպցիգում: Նա մասնագիտությամբ լրագրող է, բայց այժմ ստեղծել է իր բիզնեսը, զբաղվում է դրանով: Մենք սկսել ենք շփվել ինտերնետով, մոտ երկուսուկես տարի առաջ: Ասեմ, որ մեզ մոտ ամեն ինչ սկսվեց հենց շախմատից: Յոհաննեսը զբաղվել է շախմատով պատանեկան տարիներին:
1984-ին եղել է Բավարիայի մինչեւ 16 տարեկան շախմատիստների փոխչեմպիոն: Մեր շփումը սկսվեց նրանից, որ նա ինձ նամակ գրեց, որտեղ ասում էր, որ շատ հավանել է իմ շախմատային խաղը, հաջողություն է մաղթում ինձ մրցաշարերիս ընթացքում: Համացանցով շփվելուց կես տարի անց Յոհաննեսը խնդրեց հանդիպել: Նա եկավ Հայաստան, եւ մենք հանդիպեցինք: Դրանից հետո նա հաճախ սկսեց մեր երկիր գալ, եւ աստիճանաբար մեզ մոտ ամեն ինչ ստացվեց...»:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում