««Բարսայի» հետ խաղալը նույնն է, ինչ որ Ուսեյն Բոլտի հետ Օլիմպիական խաղերում մրցելը». Մարտինես
Սպորտ
«Վալյադոլիդի» գլխավոր մարզիչ Խուան Մարտինեսը Լա լիգայի 8-րդ տուրի «Բարսելոնայի» հետ խաղից առաջ նշել է, որ կատալոնյան ակումբի հետ դժվար խաղ է սպասվում:
«Նման ակումբների հետ խաղերը մեծ էմոցիաներ է բերում: Չեմ ցանկանում վատատես լինել, սակայն «Բարսայի» հետ խաղալը նույնն է, ինչ որ Ուսեյն Բոլտի հետ Օլիմպիական խաղերում մրցելը: Պետք է ընդունել այդ մարտահրավերը: Մենք պետք է ցուցադրենք մեր անհատականությունը, սակայն դա դժվար է լինելու:
Ինչ վերաբերում է Մեսսիի վնասվածքին, ապա կատալոնացիները նրան փոխարինելու տարբերակներ ունեն: Այդ թվում է նաև Նեյմարը»,- մարզչի խոսքերը մեջբերում է Goal.com -ը:


















































Ամենադիտված
Ողբերգական դեպք՝ Երևանում