Ազատամարտիկի 3-ամյա դստեր ականջները ցրտահարվել են գոմում գիշերելու պատճառով (ֆոտո)
Հասարակություն
«Հայ կանանց ճակատ» նախաձեռնությունը, որը ստեղծվել է Ֆեյսբուք սոցիալական ցանցում, անհանգստացած է Արթիկի բնակիչ ազատամարտիկ Արմեն Մկրտչյանի ընտանիքի ճակատագրով: Շուշի առանձնակի գումարտակի ազատամարտիկի ընտանիքը չունենալով օթեւան' գիշերում է անասնագոմերում, այդ իսկ պատճառով նրա երեք տարեկան դստեր ականջները ցրտահարվել են եւ անհրաժեշտ է բուժօգնություն: «Հայ կանանց ճակատ» խմբի համակարգող եւ հիմնադիր Սյուզան Սիմոնյանը մեզ պատմեց իր տպավորություններն, ու թե ինչպես են հայ կանայք օգնել ազատամարտիկի ընտանիքին. այս մասին գրում է «ԳԱԼԱ»-ն:
«Մեկ ամիս առաջ Ֆեյսբուքում նկատեցի տեսանյութ ազատամարտիկ Արմեն Մկրտչյանի մասին, որտեղ նա պատմում էր, որ եղել է մանկատան սան, ազատամարտիկ, ծառայել է Շուշիի առանձնակի գումարտակում և ունի մեկ երեք տարեկան դուստր և հղի կին և զուրկ են բնակարանային պայմաններից, գիշերում են օտար մարդկանց տներում կամ գոմերում' անասունների կողքին: Մեկ երիկամը բացակայում է, իսկ մյուսը վատ է աշխատում, չունի աշխատանք և 2004 թվից կտրել են իր հաշմանդամության կարգի նպաստը, քանի որ փաստաթուղթը կորցրել են համապատասխան մարմինները: Հետաքրքրվեցի և գտա նրա հասցեն և հեռախոսը: Սկսեցի փնտրտուքներ, թե ինչպես օգնեմ բնակարանով, կապվեցի Քաշաթաղի վերաբնակեցման վարչության պետի հետ «Հայ կանանց ճակատ» խմբի համակարգողի անունից և պատմեցի իրադրությունը: Այնտեղ Արմենը հաշվառվեց վերաբնակեցման նպատակով: Սակայն Արմենի առողջական վիճակը այնքան վատ է, որ նա ի վիճակի չէ տեղափոխվել և այլ տեղում, ընկերներից հեռու բնակվել: Նրան առաջին հերթին բուժօգնություն է հարկավոր: Կապվեցի իր հետ և իմացա, որ Կենտրոն հեռուստաալիքի աշխատակիցները 4 ամսով բնակարան են վարձել հենց Արթիկում իր համար: Սկսեցի հավաքել նվիրատվություններ «Հայ կանանց ճակատ» խմբի աղջիկների հետ միասին:
Մանրամասները` այստեղ:





















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն