34-ամյա վարորդը Գեղարքունիքի մարզում վրաերթի է ենթարկել ՊՆ մայորին. վերջինս տեղում մահացել է
Արտակարգ Պատահար
Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
«Mitsubishi Io» մակնիշի 30 ԼՏ 934 համարանիշի ավտոմեքենայի վարորդ 34-ամյա Կարեն Բունիաթյանը՝ նշված ավտոմեքենայով, Սեվան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, Գավառի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել, Արագածոտնի մարզի բնակիչ Դավիթ Կարապետյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Դ. Կարապետյանը տեղում մահացել է:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ մահացածի հետ են եղել կինը և էլի հարազատներ, ովքեր փորձել են հաշվեհարդար տեսնել վրաերթ կատարող վարորդի հետ, ինչը կանխվել է ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի և ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների կողմից:
Մանրամասները` այստեղ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն